Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Արցախ » ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնում Արցախի և Ադրբեջանի սահմանին

    ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնում Արցախի և Ադրբեջանի սահմանին

    ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնում Արցախի և Ադրբեջանի սահմանին
    Օգոստոս 6, 2019 12:31 Արցախ, Լուրեր A+ / A-

    Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն այսօր  հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնում Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելքում։

    Արցախի ԱԳ նախարարության փոխանցմամբ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա):

    Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխաիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

    Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։


    Նման թեմաներ

    scroll to top