Երկուշաբթի , 21 Մայիս 2018

    outputra5huxgif
    Cloudy
    13°
    Home » Արցախ » ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացվելու Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ

    ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացվելու Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ

    Սեպտեմբեր 11, 2017 10:53 Արցախ, Լուրեր A+ / A-

    EAHK

    Սեպտեմբերի 12-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում էանցկացնելու Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։

    Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխաիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։

    Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿգործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրադաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնականօգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

    Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

    Արցախի ԱԳՆ

    Նման թեմաներ

    scroll to top