Երեքշաբթի , 23 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Արցախ » ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

    ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

    ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
    Փետրվար 12, 2019 10:40 Արցախ, Լուրեր A+ / A-

    Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` փետրվարի 13-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։

    Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):

    Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։


    Նման թեմաներ

    scroll to top