Գլխավոր Լուրեր ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել գորշ գոտիներ

ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել գորշ գոտիներ

7
0

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ողջունեց վերջինիս նախագահության կապակցությամբ՝ նշելով, որ սա իրենց չորրորդ հանդիպումն է։

«Սա ԵԱՀԿ գործող նախագահի վերջին երեք տարում առաջին այցն է տարածաշրջան: Սա կարևոր քաղաքական ազդակ է այն պայմաններում, երբ կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդյունքում տարածաշրջանում փակվել են ԵԱՀԿ դաշնային առաքելությունները և նվազագույնի է հասցվել Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածությունը»,- նշեց Մնացականյանը։

Մնացականյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել ԵԱՀԿ նախագահության հետ բոլոր երեք հարթություններում՝ հրատապ հարցերի շուրջ երկխոսությունը խթանելու համար։

«ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել գորշ գոտիներ, որոնք շարունակում են անհասանելի մնալ մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցների համար»։