Երկուշաբթի , 24 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.82   
  •  EUR   Առք` 554.00   Վաճառք` 562.00   ՀՀ ԿԲ` 557.59   
  •  CHF   Առք` 492.00   Վաճառք` 510.00   ՀՀ ԿԲ` 504.13   
  •  GBP   Առք` 613.00   Վաճառք` 631.00   ՀՀ ԿԲ` 622.85   
  •  RUB   Առք` 7.90   Վաճառք` 8.14   ՀՀ ԿԲ` 8.14   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 199.97   
outputra5huxgif
Partly Cloudy
30°
Home » Լուրեր » ԵԱՏՄ-ն մաքսատուրք կսահմանի թուրքական նարնջի համար. Businessht

ԵԱՏՄ-ն մաքսատուրք կսահմանի թուրքական նարնջի համար. Businessht

Ապրիլ 21, 2017 13:00 Լուրեր, Միջազգային, Տնտեսական A+ / A-

136863330_3bc6af5174_o

Նոր բարդություններ են ստեղծվում թուրքական նարինջը ռուսական շուկա արտահանելու համար: Այս մասին տեղեկացնող թուրքական Businessht լրատվական կայքը հայտնում է, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), որի անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը և Հայաստանը, պատրաստվում է 5-13 տոկոս մաքսատուրք սահմանել մի շարք ապրանքների, այդ թվում նաև նարնջի վրա:

Ըստ կայքի՝ ԵԱՏՄ-ն առանց մաքսային տուրքի նարինջ ներմուծելու համար բանակցություններ է վարում Եգիպտոսի, Իսրայելի և Իրանի հետ:

Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև արդեն իսկ կան խնդիրներ ցորենի և լոլիկի արտահանման-ներմուծման հարցում, իսկ նարնջի՝ Ռուսաստան ներմուծման համար մաքսային տուրք սահմանելու որոշումը, չնայած ուղիղ չի վերաբերում թուրքական արտադրությանը, սակայն միևնույն է որոշումը բացասաբար կանդրադառնա թուրքական գյուղատնտեսության այդ սեկտորի վրա:

Նախատեսվում է, որ որոշումը ուժի մեջ կմտնի ապրիլի 27-ից:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top