Հինգշաբթի , 13 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » «Եդինայա Ռոսիա»-ի և ԲՀԿ-ի համագործակցությունն արդյունավետ է․ Սերգեյ Նևերով

    «Եդինայա Ռոսիա»-ի և ԲՀԿ-ի համագործակցությունն արդյունավետ է․ Սերգեյ Նևերով

    «Եդինայա Ռոսիա»-ի և ԲՀԿ-ի համագործակցությունն արդյունավետ է․ Սերգեյ Նևերով
    Հոկտեմբեր 11, 2018 15:39 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    irakanum.am-ը գրում է.

    Երևան Տոնավաճառ

    «Ծառուկյան դաշինք» խմբակցության հրավերով Հայաստանում են գտնվում ՌԴ Պետդումայում «Единая Россия» կուսակցության ներկայացուցիչները՝ խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովի գլխավորությամբ։ Վերջիններս Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիպեցին ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ։

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց՝ տասը տարի առաջ ԲՀԿ-ն և «Եդինայա Ռոսիա»-ն պայմանագիր ստորագրեցին, որի շնորհիվ այս քաղաքական ուժերի միջխորհրդարանական, միջկուսակցական հարաբերությունները զարգացման նոր հունի մեջ մտան։ «Մենք տասը տարի առաջ պայմանագիր ստորագիրեցինք՝ ռազմական, տնտեսական, երիտասարդների կյանքի բարելավման հետ կապված, և ես շատ ուրախ եմ, որ մեր համագործակցությունն, իսկապես արդյունավետ ստացվեց»,- նշեց Գագիկ Ծառուկյանը՝ հույս հայտնելով, որ «Եդինայա Ռոսիա»-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները և համագործակցությունը կշարունակեն զարգանալ։

    ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովն իր հերթին նշեց՝ իսկապես, այս քաղաքական ուժերի համագործակցությունը համարում է արդյունավետ։ «Լիահույս եմ, որ «Եդինայա Ռոսիա»-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները կշարունակեն զարգանալ, բարգավաճել։ Ընդգծեմ, որ նախատեսում ենք աշխատանքային նոր խումբ ստեղծել, որպեսզի մեր առաջիկա աշխատանքները և համագործակցությունն է՛լ ավելի արդյունավետ լինեն։ Մեր գործընկերային հարաբերություններն, իսկապես, ժամանակի ընթացքում ամրապնդվում են, և ես ուրախ եմ դրա համար»,- ասաց Սերգեյ Նևերովը։ Նա շեշտեց՝ հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն ապացուցում է՝ այս երկու ժողովուրդները շատ ընդհանուր բաներ ունեն։ «Մեր ժողովուրդները նախկինում գտնվել են ԽՍՀՄ կազմում, մենք նախկինում էլ ջերմ հարաբերություններ ենք ունեցել, միասին պայքարել ենք մեր ազատության, ֆաշիզմի, նացիզմի դեմ։

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

     


    Նման թեմաներ

    scroll to top