Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    23°
    Home » Լուրեր » Եղանակը առաջիկա 5 օրերին

    Եղանակը առաջիկա 5 օրերին

    Եղանակը առաջիկա 5 օրերին
    Մարտ 13, 2018 14:50 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հանրապետության տարածքում մարտի 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ամպամածությունը կպահպանվի: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

    Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

    Օդի ջերմաստիճանը 15-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով:

    Երևան քաղաքում մարտի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 16-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ:

    Նման թեմաներ

    scroll to top