Գլխավոր Լուրեր Եղանակը առաջիկա օրերին

Եղանակը առաջիկա օրերին

2
0

Հայաստանի տարածքում ապրիլի 28-ի ցերեկը, մայիսի 1-2-ը կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, ապրիլի 29-30-ը, մայիսի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին կլինի հարավ-արևելյան՝ 4-6 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով։

Ինչպես  տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևան քաղաքում ապրիլի 28-ի ցերեկը, մայիսի 1-2-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը, մայիսի 3-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: