Գլխավոր Լուրեր Եղբայրը թալանել է եղբորը․ գողություն Երևանում

Եղբայրը թալանել է եղբորը․ գողություն Երևանում

2
0

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բացահայտել են բնակարանային գողություն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

2018 թ.-ի սեպտեմբերի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել Երևան քաղաքի Վ. Փափազյան փողոցի շենքերից մեկի բնակիչ, 33-ամյա Լևոն Տաքսիլդարյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք իր բնակարանից գողացել են 2 ոսկյա թանկարժեք մատանի:

Ըստ աղբյուրի՝ մարտի 13-ին նշված գողությունը կատարելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանները Սունդուկյան փողոցից բերման են ենթարկել նշված փողոցի բնակիչ, 31-ամյա Մովսես Տաքսիլդարյանին:

Ոստիկանները պարզել են նաեւ, որ Մ. Տաքսիլդարյանը մարտ ամսին Ա. Ավետիսյան փողոցի տներից մեկից գողացել է կենցաղային տեխնիկա, կահույք, տարբեր տեսակի ապրանքներ: Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են ամբողջ գողոնը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մ. Տաքսիլդարյանը ձերբակալվել է: