Գլխավոր Բժիշկ Եղեգնաձորի ԲԿ-ում շտապ բուժօգնության ծառայությունները կմատուցվեն 2 բրիգադով

Եղեգնաձորի ԲԿ-ում շտապ բուժօգնության ծառայությունները կմատուցվեն 2 բրիգադով

0
0

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշմամբ՝ օգոստոսի 19-ից Եղեգնաձորի ԲԿ-ում շտապ բուժօգնության ծառայությունները կմատուցվեն 2 բրիգադով, որը կնպաստի ազգաբնակչությանը արագ և որակյալ օգնություն ցուցաբերելուն։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ մեկ բրիգադի պարագայում, հաշվի առնելով սպասարկման տարածքի մեծությունը/հեռավորությունը (որն իր մեջ ներառում է Խաչիկ, Ելփին, Գողթանիկ և այլ բնակավայրեր՝ ընդհանուր 29,000 ազգաբնակչությամբ), որոշ դեպքերում միաժամանակյա կանչերն անհնարին էր լինում ժամանակին սպասարկել։