Գլխավոր Լուրեր Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ

Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ

12
0

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Եղիշե Կիրակոսյանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1- N 577-Ն որոշման 1-ին կետը՝

Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին նշանակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ»,-ասված է Փաշինյանի որոշման տեքստում: