Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Եղոյանը հերքում է Լուկաշենկոյին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել

    Եղոյանը հերքում է Լուկաշենկոյին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել

    Եղոյանը հերքում է Լուկաշենկոյին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել
    Դեկտեմբեր 6, 2018 19:22 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Պաշտոնական Երևանը հերքում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը։ Լուկաշենկոն այս մասին հայտնել է ռուսական լրատվամիջոցներին՝ ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստից հետո։

    Երևան Տոնավաճառ

    Ինչպես տեղեկացնում է   «Sputnik Արմենիա»-ն, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը  հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել։

    «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ։ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– ասել է նա։

     


    Նման թեմաներ

    scroll to top