Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Եղվարդի խճուղում բախվել են 5 մեքենաներ

    Եղվարդի խճուղում բախվել են 5 մեքենաներ

    Եղվարդի խճուղում բախվել են 5 մեքենաներ
    Նոյեմբեր 9, 2018 10:39 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 8-ին, ժամը 21:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Եղվարդի խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Եղվարդի խճուղու թիվ 108 հասցեում գտնվող «Օդալեն» ռեստորանային համալիրի մոտակայքում բախվել են «Volkswagen» մակնիշի (վարորդը` Հ. Հ.), «Volkswagen Golf» (վարորդը` Գ. Մ.), «Opel Zafira» (վարորդը` Ա. Մ.), «Nissan» (վարորդը` Մ. Հ.) եւ «Volkswagen Golf» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) մակնիշերի ավտոմեքենաները:

    «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ երկու ուղեւորները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

    Փրկարարները հոսանքազրկել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան եւ շարժիչի հատվածում կատարել հովացման աշխատանքներ

    Դեպքի վայրում է գտնվել Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը, ով «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորին՝ Ա. Տ.-ին, ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top