// //

Չորեքշաբթի , 20 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Յըլդըրըմի որդիների մասին սկանդալային լուր հրապարակած լրագրողը հայտնվել է բանտում

    Յըլդըրըմի որդիների մասին սկանդալային լուր հրապարակած լրագրողը հայտնվել է բանտում

    Յըլդըրըմի որդիների մասին սկանդալային լուր հրապարակած լրագրողը հայտնվել է բանտում
    Հունվար 11, 2019 13:01 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ստամբուլի դատարանը թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի նախկին թղթակից Փելին Ունքերին դատապարտել է 1 տարի և 1 ամսվա ազատազրկման և պարտավորեցրել վճարել մոտ 8600 լիրա (1500 դոլար) փոխհատուցում: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

    Պատճառն այն է, որ Ունքերը Cumhuriyet-ում Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի (այժմ Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ) որդիների օֆշորային սկանդալում ներգրավվածության մասին լուրեր էր հրապարակել:

    Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ Paradise Papers անվանումը ստացած փաստաթղթերի հրապարակումից հետո օֆշորային սկանդալի կենտրոնում էին հայտնվել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և նրա որդիները: Փաստաթղթերից հայտնի էր դարձել որ վարչապետի որդիները՝ Էրքամ Յըլդըրըմը, Բյուլենթ Յըլդըրըմը Մալթայում ունեն 5 ընկերություններ (Hawke Bay Marine Co,  Black Eagle Marine, South Seas Shipping N.V., Dertel Shipping Limited, Nova Warrior Limited.): Պարզվել էր նաև, որ Յըլդըրըմի որդիներից բացի  նրա հորեղբայր Յըլմազ Յըլդըրըմը նույնպես օֆշորային գոտում իր անվամբ գրանցված 2 ընկերություն ունի:

    Կայացրած որոշումից հետո լրագրողներից հետ զրույցում Ունքերը ասել է, որ վճիռն անարդար է, ինքը կատարել է իր լրագրողական պարտականությունները և պահանջելու է, որ իրեն արդարացնեն:

    Թուրք թղթակիցը ազատազրկման է դատապարտվել «պետական ծառայողին վիրավորելու» հոդվածով:


    Նման թեմաներ

    scroll to top
    //