Երկուշաբթի , 27 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Եկեք ԾԻԳ-ի անունը ՓԲԸ դնենք. վարչապետը հարցը հանեց օրակարգից

    Եկեք ԾԻԳ-ի անունը ՓԲԸ դնենք. վարչապետը հարցը հանեց օրակարգից

    Եկեք ԾԻԳ-ի անունը ՓԲԸ դնենք. վարչապետը հարցը հանեց օրակարգից
    Մարտ 14, 2019 12:15 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարար Գեղամ Գեւորգյանն «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում» ծրագրերի իրականացման գրասենյակ հիմնարկի լուծարման ժամանակ  քննարկում եղավ: Բանն այն է, որ  գյուղատնտեսության նախարարն առաջարկում է  վերոնշյալ գրասենյակի փոխարեն ստեղծել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ:

    Նախարարության  հիմնավորմամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի N 243-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է  Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին թվագրված վարկային համաձայնագրի (վարկ ՀՄ. 8374-AM), ֆինանսավորման համաձայնագրերի (փոխառություն ՀՄ. 5504-AM և 5505-AM), ինչպես նաև 2017 թվականի մարտի 23-ին ստորագրված «Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագիր» թիվ TF0A4449 դրամաշնորհի համաձայնագրերի և  Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի լուծարմամբ պայմանավորված՝ «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» ծրագրի հետագա իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

    «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին թվագրված վարկային համաձայնագրի (վարկ ՀՄ. 8374-AM), ֆինանսավորման համաձայնագրերի (փոխառություն ՀՄ. 5504-AM և 5505-AM), իրականացումը վերապահված է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին, իսկ ֆիդուցիար հատվածի իրականացումը՝ իսկ ֆիդուցիար հատվածի իրականացումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին: «Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագիր» թիվ TF0A4449 դրամաշնորհի համաձայնագրի իրականացումը վերապահված է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին:

    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1427-Ն որոշման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցվել է, իսկ համաձայն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 16.01.2019թ. թիվ 36-Լ որոշման՝ հիմնադրամը լուծարելու մասին դիում է ներկայացվել դատարան, ուստի խնդիր է առաջացել ապահովելու համաձայնագրերի, ինչպես նաև հիմնադրամի մյուս գործառույթների հետագա իրականացումը:

    Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի էր, թե ի՛նչ կարիք կա նոր ՓԲԸ ստեղծել՝ վարկի սպասարկման համար:

    Գյուղատնտեսության նախարարն էլ ասաց, որ եթե այս ՓԲԸ-ն չստեղծվի, ապա վարկային համաձայնագիրը կյանքի չի կոչվի, ավելին՝ դոնորի պահանջն է սա:

    Վարչապետը հակադարձեց՝ վերջին ամիսերին շփվել է դոնորների հետ, բայց  ՓԲԸ-ի ստեղծում դոնորներն առաջ չեն քաշել: «Դա դեռ հարց է, սա դոնորի՞, թե՞ այստեղից եկած մեխանիզմ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

    Գյուղատնտեսության նախարարն էլ մանրամասնեց՝ դոնորի համար մեկ է, թե ո՛ւմ է  փողը տալու, կարևորն այն է, որ իր պայմաններին համապատասխան կառավարվի փողը: «Դոնորն ասում է՝ առեւտրային բանկի հետ չեմ աշխատի, պետությո՛ւն, դո՛ւ արա հսկողություն»,- ասաց Գեւորգյանը:

    «Ես չեմ հասկանում՝ եկեք ԾԻԳ-ն անվանափոխենք ՓԲԸ-ի, հաստիքներն էլ սահմանենք ուրիշ լուծումներով, չի կարելի էսպես»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

    «Բայց ինչ կարիք կա ՓԲԸ ստեղծելու,  կառույցի ղեկավարն ու տեղակալներ պահել, որ շահույթ ստանան: Դե եկեք ամեն վարկի համար ՓԲԸ ստեղծենք»,- հարցրեց վարչապետը:

    «Եթե Կենտրոնական բանկը կանի այս գործառույթները, փոխանցեք նրան»՝ առաջարկեց Գեղամ Գեւորգյանը: Կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալ Ներսես Երիցյանն էլ ասաց՝ հարցը պետք է քննարկել:

    Վարչապետը հարցը հանեց օրակարգից, ապա հորդորեց խնդրի համար արագ լուծում գտնել:

    Սոնա Դավթյան


    Նման թեմաներ

    scroll to top