Գլխավոր Լուրեր Եկել եմ աջակցելու Ռոբերտ Քոչարյանին․ Աղվան Վարդանյան

Եկել եմ աջակցելու Ռոբերտ Քոչարյանին․ Աղվան Վարդանյան

1
0

Նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը նույնպես ներկա է դատարանի բակում հանուն և ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի անցկացվող ակցիային։

Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ է Վարդանյանն ընտրել բարիկադի մյուս կողմը, որտեղ պայքարում են հանուն Քոչարյանի ազատության, նա պատասխանեց․ «Եկել եմ աջակցելու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»։

Դիտարկմանը՝ մի՞թե Քոչարյանն իր աջակցության կարիքն ունի․ «Քոչարյանը որևէ մեկի աջակցության կարիքը չունի, բայց դո՛ւք՝ իբրև քաղաքացի, իբրև պատասխանատու անձ, դո՛ւք եք որոշում՝ որ պահին որտեղ լինեք»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է մուտք գործել նիստերի դահլիճ, Վարդանյանը նշեց, որ ազատ տեղ չկա, և ինքն էլ այլ գործեր ունի։