Գլխավոր Լուրեր ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը

ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը

8
0

Փետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունում տեղի է ունեցել հավաք՝ մասնակցությամբ ԵԿՄ փոխնախագահների, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարների, վարչության անդամների, ինչպես նաև Երկրապահի ակունքներում կանգնած կամավորական ջոկատների մի շարք այն հրամանատարների, ովքեր մտահոգված են հարազատ կառույցի ճակատագրով:

Ինչպես հայտնում են միության լրավական ծառայությունից, ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միությունում իր առաքելությունն այս փուլում համարելով ավարտված, ասել է, որ ԵԿՄ-ն այսօր բացառիկ հնարավորություն ունի համախմբվելու: Նա նաև բացառել է ԵԿՄ ղեկավարի դերում իր առաջադրումը:

Հավաքին ներկա երկրապահները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը: