Գլխավոր Լուրեր ԵԿՄ վարչության նոր փոխնախագահներ են նշանակվել

ԵԿՄ վարչության նոր փոխնախագահներ են նշանակվել

3
0

ԵԿՄ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել.

Այսօր` մայիսի 2-ին,  տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նիստ  հետևյալ օրակարգով.  վարչության փոխնախագահների ընտրություն, վարչության աշխատանքային հանձնաժողովների ձևավորում, Երկրապահի օրվան և մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների կազմակերպման ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում:

Կազմակերպության կանոնադրության համաձայն ` վարչությունը հաստատեց ԵԿՄ վարչության  նախագահի կողմից առաջադրված  առայժմ երեք  փոխնախագահների թեկնածությունը: Նորանշանակ փոխնախագահներից  յուրաքանչյուրը այսուհետ կհամակարգի ԵԿՄ գործունեության կոնկրետ բնագավառ:

ԵԿՄ վարչության փոխնախագահներ են նշանակվել Վաղարշակ Հարությունյանը (ՀՀ ՊՆ, ԱԻՆ և ԱՀ ՊԲ հետ համագործակցության գծով), Մանվել Եղիազարյանը (գաղափարաքարոզչական գծով) և Սուրեն Բարսեղյանը (կազմակերպչական գծով):

Վարչության նիստը հավանության արժանացրեց նաև ԵԿՄ տարածքային բաժանմունքների անդամների վերահաշվառման ժամանակավոր հանձնաժողովի կազմը և գործառույթները: