Գլխավոր Բլոգ «Ելք»-ը պետք է համախմբվի մեկ միասնական օրակարգի շուրջ

«Ելք»-ը պետք է համախմբվի մեկ միասնական օրակարգի շուրջ

2
0

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նորանշանակ ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն վստահված ձայների համար:

«Շնորհակալ եմ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների պատգամավորներին  ինձ «Ելք» խմբակցության ղեկավար ընտրելու համար: Անկախ բոլոր գաղափարական տարաձայնություններից ու Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու հանգամանքից, կարծում եմ, որ Ազգային ժողովում «Ելք» խմբակցությունը պետք է համախմբվի մեկ միասնական օրակարգի շուրջ, այն է՝ հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը»,- մասնավորապես գրել է Նազարյանը: