Կիրակի , 21 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    17°
    Home » Լուրեր » Ավագանու «Ելքի» անդամները տեղյակ չեն եղել ծառահատման մասին

    Ավագանու «Ելքի» անդամները տեղյակ չեն եղել ծառահատման մասին

    Ավագանու «Ելքի» անդամները տեղյակ չեն եղել ծառահատման մասին
    Մայիս 16, 2018 16:02 Լուրեր A+ / A-

    Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը պնդում է, որ այգու բարեկարգմանը վերաբերվող նախագծին կողմ քվեարկելիս իրենք տեղյակ չեն եղել ծառահատման մասին:

    «Հարգելի ընկերներ և գործընկերներ,

    Երևանի ավագանին հաստատել է միայն այգու սեփականության իրավունքի փոփոխության նախագիծը։

    Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը այգու բարեկարգման նախագիծ ՉԻ ՀԱՍՏԱՏԵԼ։

    Այսինքն՝ մենք կողմ ենք քվեարկել միայն այգու՝ համայնքին վերադարձնելու նախագծին»։

    Քիչ առաջ նույնը վերահաստատեց նաեւ ավագանու «Ելք» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալենը Սիմոնյանը, ով այս պահին գտնվում է Երեւանի քաղաքապետարանում, որտեղ շարունակվում է բողոքի ակցիան:

    Նման թեմաներ

    scroll to top