Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    25°
    Home » Լուրեր » «Ելք»-ի պատգամավորները շրջել են բաժանմունքներում. կան անչափահաս բերման ենթարկվածներ

    «Ելք»-ի պատգամավորները շրջել են բաժանմունքներում. կան անչափահաս բերման ենթարկվածներ

    «Ելք»-ի պատգամավորները շրջել են բաժանմունքներում. կան անչափահաս բերման ենթարկվածներ
    Ապրիլ 17, 2018 19:59 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Արտակ Զեյնալյանը, Գեւորգ Գորգիսյանը, Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամներ Դավիթ խաժակյանը եւ Անի Սամսոնյանը այցելել են Ոստիկանության տարածքային բաժանմունքներ տեղեկանալու քաղաքացիական անհնազանդության ակցիաների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների դրության մասին։

    Ժամը 18։20-ի դրությամբ ոստիկանության Էրեբունի բաժնից Մանե Թանդիլյանը եւ Դավիթ Խաժակյանը հայտնել են, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

    Ժամը 18։35-ի դրությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնից Արտակ Զեյնալյանը եւ Անի Սամսոնյանը հայտնել են, որ Իսահակյան-Աբովյան խաչմերուկից բերման են ենթարկվել 18 քաղաքացի եւ ազատ արձակվել, որոնց թվում նաեւ՝ «Տարկետում լինելու ա» շարժման ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը։

    Ժամը 18։00-ի դրությամբ Գեւորգ Գորգիսյանը եւ Կարեն Սիմոնյանը հայտնել են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնից բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։

    Հայտնի է դարձել, որ քաղակտիվիստներ Էրիկ Խաչատրյանը (որն անչափահաս է՝ 16 տարեկան) եւ Տիգրան Մազմանյանը ձերբակալվել են։ Մանրամասներին ծանոթանալու համար ՀՀ ոստիկանության Երեւան քաղաք վարչության ձերբակալվածների  պահման վայր է գնացել Էդմոն Մարուքյանը։

    Նման թեմաներ

    scroll to top