Երկուշաբթի , 28 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    20°
    Home » Լուրեր » «Ելքը» դատապարտում է

    «Ելքը» դատապարտում է

    «Ելքը» դատապարտում է
    Փետրվար 13, 2018 15:34 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այստեղ քննադատվեց «Երկիրր ծիրանիի» արարքը, այո՛, միգուցե դա քաղաքական քայլ չէր, բայց ես չէի ծեծի ավագանու անդամին: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ նշեց ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը. «Ելք» խմբակցությունը դատապարտում է նման բաները: Եթե նման բաներ են լինելու այս սրահում, դա նշանակում է, որ մենք մեզ նույնպես կարող ենք նման բաներ թույլ տալ, իսկ դա նույնպես անընդունելի է: Չեմ վախեցնում, զգուշացնում եմ՝ եթե պետք է հարվածեն ավագանու անդամներին, ավագանու անդամները կարող են պաշտպանվել: Ես ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում` զերծ մնալ, ձեզ թույլ մի՛ տվեք նման քայլեր անել, կնոջը չեն հարվածում, մարդու չեն հարվածում»:

    Ալեն Սիմոնյանն իր խոսքում անդրադարձավ նաև Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցին, ընդգծելով, որ հանրությունն այս հարցում բացասական կարծիք ունի. «Ակնհայտ է, որ հանրության մոտ մեծ անվստահություն կա և դժգոհություն կա` արձանի հետ կապված: Մամուլում որևէ տեղ որևէ դրական արձագանքի չեմ հանդիպել, բացի այն մարդկանցից, ովքեր կողմ են հանդիսանում, այսինքն`  որևէ կերպ կապ ունեն արձանի տեղադրման հետ: Մենք երբ ինչ-որ բան ենք առաջարկում, միշտ ասում եք՝ իսկ դուք հանրության կարծիքը հարցրե՞լ եք: Սա այն դեպքն է, երբ հանրությունը բացասական է արձագանքել: Դա ակնհայտ է, դա ես չեմ ասում, ինքներդ էլ կարող եք տեսնել: «Ելքը» դեմ է քվեարկելու Արամ Մանուկյանի արձանի տեղադրմանը»:

    Նման թեմաներ

    scroll to top