Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    23°
    Home » Լուրեր » «Ելքը» նիստ է հրավիրելու. կքննարկեն փողոցային պայքարի հարցը

    «Ելքը» նիստ է հրավիրելու. կքննարկեն փողոցային պայքարի հարցը

    «Ելքը» նիստ է հրավիրելու. կքննարկեն փողոցային պայքարի հարցը
    Մարտ 13, 2018 15:01 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այսօր տեղի է ունենալու ԱԺ ընդդիմադիր «Ելք» դաշինքի խմբակցության նիստը, որի ժամանակ քննարկվելու եւ վերջնական որոշում է կայացվելու, թե դաշինքն ի՞նչ ձեւաչափով է պայքարելու Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ: Խմբակցության պատգամավորները թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ անելուց առայժմ զերծ են մնում:

    Սակայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ  Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի ժամանակն անցել է, իսկ  «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ  հայտարարարել էր, որ երկրի թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարելն է:

    Ի՞նչ որոշում կկայացնեն դաշինքում եւ արդյոք միասի՞ն դուրս կգան փողոց, թե՞ առանձին` կորոշվի խմբակցության տեղի ունենալիք նիստում:

    scroll to top