Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » Լուրեր » Ելքի մի քանի պատգամավորներ եկել են Ազգային ժողով

    Ելքի մի քանի պատգամավորներ եկել են Ազգային ժողով

    Ելքի մի քանի պատգամավորներ եկել են Ազգային ժողով
    Ապրիլ 17, 2018 11:47 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ Ազգային ժողով են ժամանում «Ելք» խմբակցության պատգամավորները. ապրիլի 17-ին պետք է կայանա ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման հատուկ նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սկզբում ԱԺ շենք մտավ Մանե Թադիլյանը, այնուհետև Արամ Սարգսյանը, ապա՝ Էդմոն Մարուքյանը: Լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանն ասաց, որ եթե քվորում չապահովվի, ինքն էլ չի մտնի նիստերի դահլիճ: «Հարցեր չեմ տալու, ելույթը չեմ լսելու, նստելու եմ կաբինետումս: Հենց գա մեր ելույթ ունենալու ժամանակը, մտնելու եմ գրանցվեմ ելույթի և ելույթ ունենամ»,-ասաց նա:

    Էդմոն Մարուքյանը պատրաստվում է մասնակցել Ազգային ժողովի հատուկ նիստին և ելույթ ունենալ վարչապետի ընտրության հարցի քննարկմանը: «Եթե նիստը կայանա, ապա մենք պետք է անպայման մասնակցենք, ելույթներ ունենանք ու արտահայտենք մեր դիրքորոշումը»,-ասաց Մարուքյանը: Նրա տեղեկություններով՝ մեծամասնության պատգամավորներն արդեն Ազգային ժողովի շենքում են, պատրաստվում են վարչապետի ընտրության հարցի քննարկմանը:

    Շարունակությունը՝ lragir.am-ում

     

     

    Նման թեմաներ

    scroll to top