Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    21°
    Home » Լուրեր » «Ելքն» ամեն ինչով տարբերվելու է նախորդ ընդդիմություններից (տեսանյութ)

    «Ելքն» ամեն ինչով տարբերվելու է նախորդ ընդդիմություններից (տեսանյութ)

    Մայիս 18, 2017 14:19 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    «Մեր բոյկոտն ուղղված էր անգործության դեմ, ուղղված էր երկրի առաջին դեմքի` իր սահմանադրական պարտավորությունները չկատարելու դեմ, որովհետեւ նա պարտավոր էր ապահովել ընտրությունների բնականոն ընթացքը, ինչը չարվեց»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

    Գորգիսյանը վստահեցրեց` «Ելք» դաշինքը ձեռքները ծալած չի նստելու եւ նախորդ ընդդիմություններից տարբերվելու է նրանով, որ գործելու է, լինելու է ակտիվ:

    Araratnews.am-ի հարցին` նախորդ ընդդիմություններից կտարբերվե՞ն նաեւ նրանով, որ «Ելք» խորհրդարանական խմբակցությունը չի փլուզվի եւ ամուր կմնա, Գորգիսյանն ասաց` որեւէ նախանշան չկա, որ կխաթարվի դաշինքի բնականոն գործունեությունը:

    Մանրամասները` տեսանյութում:

    Նման թեմաներ

    scroll to top