Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ԵՄ դեսպանությունները ողջունում են Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումները

    ԵՄ դեսպանությունները ողջունում են Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումները

    ԵՄ դեսպանությունները ողջունում են Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումները
    Մայիս 23, 2019 18:16 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունները համարում են, որ դատաիրավական համակարգի հեռահար բարեփոխումները՝ հիմնված որակապես բարձր և ոլորտի լայն ընդգրկմամբ ռազմավարության վրա կենսական է Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար:

    Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացմանը հետամուտ լինելու աներկբա հանձնառությունը՝ համաձայն ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային հանձնառույթուններին, որոնք բխում են  մասնավորապես  Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցությունից և քաղաքացիական հասարակության և  միջազգային, ներառյալ՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ խորհրդակցություններից:  Դատական համակարգի անկախությունն ու անկողմնակալությունը հանդիսանում են սահմանադրական կարգի և օրենքի գերակայության հիմնարար հենասյուն:

    ՀԸԳՀ շրջանակներում ստանձնած մեր փոխադարձ պարտավորություններին համահունչ, ինչպես նաև որպես Հայաստանի Արդարադատության ոլորտի նոր ռազմավարության մշակման աջակցությանն ուղղված քաղաքական երկխոսության բաղակացուցիչ մաս՝   ԵՄ-ն պատրաստ է տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն:

    Մենք ակնկալում ենք անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կայացմանը Հայաստանում՝ ի շահ երկրի քաղաքացիների:

     


    Նման թեմաներ

    scroll to top