Գլխավոր Լուրեր ԵՄ-ը վերանայել է հակառուսական պատժամիջոցային ցուցակը

ԵՄ-ը վերանայել է հակառուսական պատժամիջոցային ցուցակը

1
0

Եվրոպական Միությունը ստիպված է եղել հանել մի քանի մարդկանց իր հակառուսական պատժամիջոցների ցանկից նրանց՝ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ներգրավվածության վերաբերյալ անբավարար ապացույցների պատճառով: Այս մասին հայտնում է Welt am Sonntag գերմանական թերթը՝ հղում անելով Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության (EAD) ներքին փաստաթղթերին:

Ցուցակից հեռացվածների անունները չեն հրապարակվել, այնուամենայնիվ, նշված է, որ 9 ուկրաինացիները Ուկրաինայի փախստական նախագահ Վիկտոր Յանուկովիչի մերձավոր շրջապատից են:

Ինչպես նշվում է, ներկայումս ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում ընդգրկված է 170 մարդ և 44 կազմակերպություն, որոնք Բրյուսելի տեսանկյունից խաթարել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և նպաստել երկրում հակամարտությունների սրմանը: