Գլխավոր Լուրեր ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Իրանի շուրջ իրադրությունը

ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Իրանի շուրջ իրադրությունը

7
0

Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների նիստի գլխավոր թեման կդառնա Իրանի եւ այդ երկրի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջ իրադրությունը, նիստ, որը կդառնա վերջինը ԵՄ-ի կառույցներում ամառային արձակուրդից առաջ:

Ինչպես նախօրյակին լրարգողներին հայտնել Է Միության ներկայացուցիչը, նախարարները կքննարկեն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարված հարաբերությունների, ինչպես նաեւ ԳՀՀՊ-ի շրջանակներում իր պատավորությունների կրճատման մասին Թեհրանի վերջին հայտարարությունների հետեւանքների պատճառով ռազմական Էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Բացի դրանից, ԵՄ-ի խորհրդի օրակարգում էԿիպրոսի բացառիկ տնետեսական գոտում Թուրքիայի կողմից սկսված հորատման հարցը, որին ի պատասխան Բրյուսելը միջոցներ է պատրաստում Անկարայի նկատմամբ:

ԵՄ-ի խորհրդի ներկայացուցչի խոսքով՝ ԱԳ նախարարությունների ղեկավարները «կկենտրոնան Պարսից ծոցի շրջանում «լարված իրադրության վրա» եւ «կքննարկեն այն վրիպումների գյություն ունեցող ռիսկի նվազն ուղիները, որոնք կարող են հանգեցնել ռազմական էսկալացիայի»:

Ինչպես հայտնել է դիվանագետը, նախարարները տարածաշրջանում կողմերին կոչ կանեն «առավելագույն զսպվածության» եւ կքննարկեն միջուկային գործաքի հետ կապված իրադրությունը: «Մենք ակնկալում ենք, որ Իրանը կվերադառնա ԳՀՀՊ-ի լիակատար իրականացմանը: Եվ շարունակում ենք ափսոսալ Իրենի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների համար»,- հավելել է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: