Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ԵՄ-ից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի տոկոսը ցածր է

    ԵՄ-ից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի տոկոսը ցածր է

    ԵՄ-ից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի տոկոսը ցածր է
    Ապրիլ 22, 2019 22:02 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ԵՄ և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ 28 երկրում 2018 թվականին ապաստան է հայցել  4820 ՀՀ քաղաքացի:

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը:

    «ԵՄ-ից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի տոկոսը ցածր է: Դեռևս տվյալներ չկան, թե 2018 թվականին քանի անձ է վերադարձվել, սակայն 2017 թվականին ԵՄ տարբեր երկրներից որոշում էր ընդունվել իրականացնել 5330 ՀՀ քաղաքացու վերադարձի, սակայն ընդհանուր առմամբ վերադարձվել է 1450 անձ»,- նշեց Չոբանյանը:

    2016 թվականին ապաստան է հայցել 7800, իսկ 2017 թվականին՝ 6900 անձ:


    Նման թեմաներ

    scroll to top