Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    16°
    Home » Լուրեր » ԵՄ-ում Իրանի ԱԳ նախարարի հետ կքննարկվի երկրի իրադրությունը

    ԵՄ-ում Իրանի ԱԳ նախարարի հետ կքննարկվի երկրի իրադրությունը

    ԵՄ-ում Իրանի ԱԳ նախարարի հետ կքննարկվի երկրի իրադրությունը
    Հունվար 8, 2018 12:41 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Եվրամիությունը պլանավորում Է հրավիրել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, որպեսզի նրա հետ քննարկի երկրում հակակառավարական ելույթներին վերաբերող հարցերը:

    Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը:

    «Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մենք որոշել ենք Իրանի արտաքին գործերի նախարարին հրավիրել գալիք շաբաթ, եթե հնարավոր լինի»,-ասել Է դիվանագետը ZDF գերմանական հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում:

    Նա նշել Է, որ ԵՄ-ն «պաշտպանում Է ցույցերի ազատությունը, պետությունը նույնպես պետք Է այն պաշտպանի»:

    Դրա հետ մեկտեղ Գաբրիելն ընդգծել Է, որ Բեռլինը չի հետեւելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, ով պահանջում Է, որ համաշխարհային հանրակցությունը հանդես գա Իրանում իշխանափոխության օգտին: Գաբրիելի խոսքով՝ Գերմանիան, ինչպես եւ Ֆրանսիան, «դեմ են Իրանում ներքին հակամարտությունների հետ կապված հարցերի շուրջ մեքենայություններ անելու փորձերին»:

    ՄԱԿ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը, անցած շաբաթ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Վաշինգտոնի նախաձեռնությամբ գումարված նիստում, որը նվիրված Էր Իրանի իրադրությանը, հայտարարել Է, որ իրանցիների հակակառավարական ելույթները «սպառնալիք չեն ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»:

    Նա նշել Է, որ «Իրանում փոփոխությունները պետք Է դառնան ոչ թե արտաքին ներգործության, այլ իրանական ժողովրդի աշխատանքի արդյունքը» եւ որ «չի կարելի մեքենայություններ թույլ տալ Իրանի այդ ճգնաժամի կապակցությամբ», հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

    Նման թեմաներ

    scroll to top