Շաբաթ , 17 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Ենթադրում եմ՝ գաղտնալսումն արվել է Քոչարյանի կողմից, և դրան միացել է նաև ՀՀԿ-ն (տեսանյութ)

    Ենթադրում եմ՝ գաղտնալսումն արվել է Քոչարյանի կողմից, և դրան միացել է նաև ՀՀԿ-ն (տեսանյութ)

    Ենթադրում եմ՝ գաղտնալսումն արվել է Քոչարյանի կողմից, և դրան միացել է նաև ՀՀԿ-ն (տեսանյութ)
    Սեպտեմբեր 13, 2018 12:04 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    Ես ենթադրում եմ, որ սա արվել է երկրորդ նախագահի կողմից: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

    Երևան Տոնավաճառ

    «Դա արվել է նրա և իր փաստաբանների կողմից, որովհետև ես այնտեղ դեռևս քաղաքական թիմ չեմ տեսել: Ես տեսնում եմ մի քանի փաստաբան, փաստաբան՝ ի նկատի չունեմ նրանց, ովքեր նրան ներկայացնում են դատարանում, տեսնում եմ մարդկանց, ովքեր հիմա զբաղված են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանությամբ: Կարծում եմ, որ իրենք են, և իրենց միացել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ այլընտրանք չունենալով, լինելով պառակտված, չունենալով ակնհայտ լիդեր: Չէ՞ որ Հանրապետական կուսակցությունը նույնիսկ այսօր չի կարողանում մասնակցել ավագանու ընտրություններին, որովհետև չկա այդ մարդը, որը  դուրս կգա փողուց ու կասի՝ հիմա ես ձեզ համար լավ բան կանեմ»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

    Ավելին՝ տեսանյութում:


    Նման թեմաներ

    scroll to top