Երկուշաբթի , 22 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    12°
    Home » Լուրեր » ԵՊԲՀ-ը կտնօրինի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» 90,5 տոկոս բաժնեմասը

    ԵՊԲՀ-ը կտնօրինի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» 90,5 տոկոս բաժնեմասը

    ԵՊԲՀ-ը կտնօրինի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» 90,5 տոկոս բաժնեմասը
    Փետրվար 14, 2018 13:32 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Կառավարությունը վաղը  կքննարկի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ 90,5 տոկոս բաժնետոմսերը  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին տալու մասին նախագիծը:

    Բժշկական համալսարանի և «Միքայելյան վերաբուժության ինստիտուտ» ընկերության հիմնական բաժնետերերի հետ նախնական բանակցությունների արդյունքներով նախատեսվում է ձեռք բերել տվյալ ընկերության կանոնադրական կապիտալի 90,5 տոկոս մասնաբաժինը մոտավորապես 2,5 մլրդ ՀՀ դրամով:

    Բժշկական համալսարանը կտնօրինի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» 32.000 քմ ընդհանուր մակերեսով շենքերն ու շինությունները, եւ մոտավորապես 4 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ ներդրումների իրականացման պարագայում հնարավորություն կստեղծվի ունենալ լրացուցիչ 32.000 քմ ուսումնական, գիտական, կլինիկական և հանրակացարանային գործառույթներ իրականացնելու համար  ընդունելի պայմաններ։

    Այս գործարքի շնորհիվ 2021- 2022 ուսումնական տարում 5 անգամ կավելանա կրթական ծառայությունների արտահանումից ստացվող հասույթը՝ օտարերկրացի ուսանողների և կլինիկական օրդինատորների թվաքանակը 1607-ից հասցնելով 6900-ի։ Պրոֆեսորադասախոսական կազմի մեկ դրույքի միջին ամսական վարձատրությունը կավելանա  2,8 անգամ։ Գիտական գործունեությունից ստացվող հասույթները 2021-22 ուսումնական տարում կհասցվի մինչեւ տարեկան 730 մլն ՀՀ դրամի:

    Նման թեմաներ

    scroll to top