Գլխավոր Լուրեր ԵՊԲՀ-ում դրական արդյունքներ են արձանագրվել, խնդիրները եղել են դրվագային

ԵՊԲՀ-ում դրական արդյունքներ են արձանագրվել, խնդիրները եղել են դրվագային

2
0

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդն այսօր արտահերթ նիստ էր գումարել՝ օրակարգային 3 հարցով: Օրակարգի առաջին հարցը զեկուցել է բժշկական համալսարանում իրականացված ուսումնասիրության խմբի ղեկավար Դավիթ Ադյանը: Նա շեշտել է, որ ՊՎԾ-ի արձանագրված խնդիրները դրվագային բնույթ են կրում և ԵՊԲՀ-ում բավականին դրական արդյունքներ են արձանագրվել: Դավիթ Ադյանը նշել է, որ արձանագրված ցանկացած խնդիր արագ արձագանք է ստացել բուհի ղեկավարության կողմից: Այս մասին հայտնում են ԵՊԲՀ աշխատակազմից:

 «Նույնիսկ խնդիրներ կան, որոնք ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են և ուսումնասիրության ավարտին արդեն իսկ վերացված են եղել ամբողջովին»,- ասել է Դավիթ Ադյանը։

ՊՎԾ պաշտոնյան արձանագրել է՝ ԵՊԲՀ-ում իրականացրած ուսումնասիրությունների վերաբերյալ ՊՎԾ տարածած հայտարարությունում այն դրական միտումները, որոնք արձանագրվել են տարիների ընթացքում, գուցեև այդքան հստակ ներկայացված չեն եղել։ Մասնավորապես, նա ասել է, թե հանրապետության գրեթե բոլոր բուհերում եղել է եկամտային մասի անկում.

«Այնինչ, բժշկական համալսարանում կրթության ծառայությունների մատուցումը եկամտի մասով ունեցել է աճ։ Արձանագրվել է նաև, որ տարիների ընթացքում աշխատավարձերի դինամիկ աճ է եղել, լիկվիդային գնից 2,5 անգամ էժան գնով գույք է ձեռք բերել, ԵՊԲՀ-ի համալսարանական հիվանդանոցներում եկամուտների զգալի աճ է գրանցվել»։

Նիստի ընթացքում միաձայն որոշում է ընդունվել նաև Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության ամբիոն հիմնադրելու մասին և ամբիոնի կազմավորման աշխատանքները հանձնարարվեց ռեկտորի խորհրդական Գևորգ Թամամյանին: