Հինգշաբթի , 19 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.50   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 565.52   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.88   
  •  GBP   Առք` 625.00   Վաճառք` 644.00   ՀՀ ԿԲ` 633.85   
  •  RUB   Առք` 8.33   Վաճառք` 8.52   ՀՀ ԿԲ` 8.39   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.92   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » ԵՊՀ-ին թմրամիջոցնե՞ր, թե՞ քիմիական նյութեր են անհրաժեշտ

ԵՊՀ-ին թմրամիջոցնե՞ր, թե՞ քիմիական նյութեր են անհրաժեշտ

Սեպտեմբեր 13, 2017 17:34 Լուրեր, Հասարակություն A+ / A-

թմրամիջոց

Ararartnews.am-ն արդեն տեղեկացրել է, որ կառավարությունը հավանություն է տվել Երեւանի պետական համալսարանին տրամադրել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծման գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով: Իսկ թե ինչու է ԵՊՀ-ն ցանկանում ներմուծել դրանք, պարզեցինք ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ըստ պարզաբանման՝ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի նոր ստացված բարձրարդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆով գիտահետազոտական և ուսումնական աշխատանքներ կատարելու համար պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում օգտագործել ոչ մեծ քանակներով (տարեկան մոտ 10-20 լ) գերմաքուր (99,999 % մաքրությամբ) այնպիսի քիմիական նյութեր (ացետոնիտրիլ, ացետոն, մեթանոլ և այլն), որոնք ընդգրկված են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների ցուցակում:

Գիտական աշխատանքները կատարվում են ինչպես ՀՀ բազային և թեմատիկ ֆինանսավորմամբ ծրագրերի, այնպես էլ միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) դրամաշնորհի շրջանակներում:

Այդ կապակցությամբ համալսարանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման ծառայություններին` այդ նյութերի ձեռքբերման թույլտվություն ստանալու համար: Ներմուծվող նյութերի համար դրանց պահպանման համար առանձնացվել է պահեստ, որն ապահովված է պահպանման անվտանգության հատուկ ազդանշանային համակարգով:

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն այսօր ասել է, որ խոսքը ոչ թե թմրամիջոցների, այլ քիմիական նյութերի ներմուծման մասին է: Եթե այդպես է, ինչպե՞ս հասկանալ կառավարության վաղվա օրակարգում վերոնշյալ հարցի ձեւակերպման մեջ օգտագործված «թմրամիջոց» բառը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

122488199673267500288781848048447njpg
scroll to top