Ուրբաթ , 17 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    32°
    Home » Լուրեր » Երաշխավորություն՝ Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը փոխելու վերաբերյալ

    Երաշխավորություն՝ Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը փոխելու վերաբերյալ

    Երաշխավորություն՝ Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը փոխելու վերաբերյալ
    Հունիս 13, 2018 16:01 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի և նույն գործով 3 տարով դատապարտված ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ է հանդես եկել Ծառուկյան խմբակցության 11 պատգամավոր:

    Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

     Երաշխավորություն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Մադաթյանը, Սերգեյ Բագրատյանը, Արայիկ Աղաբաբյանը, Արարատ Զուրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ստեփանյանը և Իվետա Տոնոյանը:

    ՀՀ վճռաբեկ դատարանը ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով վարույթը քննելու է հունիսի 15-ին ժամը 11:00-ին:

    Բողոքը քննելու և վճիռը կայացնելու օրը պալատը կքննարկի նաև «Ելք» խմբակցության երկու պատգամավորի՝ Հովիկ Աղազարյանի ու Սասուն Միքայելյանի երաշխավորության հարցը: Նրանք երաշխավորություն էին ներկայացրել Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

    Նման թեմաներ

    scroll to top