Կիրակի , 18 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Երբ չկա քաղաքական օրակարգ, լինում են մասսայական միջոցառումներ

    Երբ չկա քաղաքական օրակարգ, լինում են մասսայական միջոցառումներ

    Երբ չկա քաղաքական օրակարգ, լինում են մասսայական միջոցառումներ
    Փետրվար 14, 2018 15:51 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Երեկ Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքը դեռ բուռն քննարկվում է հասարակության լայն շերտերում: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից Araratnews.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում Երեւանի ավագանու նիստում «Երկիր ծիրանի» եւ ՀՀԿ-ի միջեւ միջադեպը:

    Արմեն Մարտիրոսյանի  խոսքով՝ ղեկավարելու համար պետք է հաց եւ ներկայացում. «Եթե հաց չի լինում, ներկայացումները պետք  է շատ լինեն: Երբ չկա քաղաքական օրակարգ, լինում են մասսայական միջոցառումներ»:

    «Ժառանգության» փոխնախագահն անընդունելի է համարում ՀՀԿ-ականների՝ կնոջ վրա ձեռք բարձրացնելը:

    Ինչ վերաբերում է «Երկիր ծիրանի» կուսակցության արարքին, «Ժառանգության» փոխնախագահն ասաց, որ կոյուղաջուր բերելն  իր համար ընդունելի չէ. «Զարուհի Փոստանջյանի քայլն  էպատաժային էր, որին կարող էին ՀՀԿ-ականները հանգիստ պատասխանել:  ՀՀԿ-ն այնպես իրենց պահեց, որ արդարացրեց Զարուհի Փոստանջյանի կողմնակիցների արարքը»:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top