Երկուշաբթի , 19 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Երբ հեռանում ես ճիշտ ժամանակին…

    Երբ հեռանում ես ճիշտ ժամանակին…

    Երբ հեռանում ես ճիշտ ժամանակին…
    Հուլիս 12, 2018 15:15 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    2009-2018… 9 տարի և ավարտվում է Ռոնալդուի ռոմանտիկ պատմությունը «Ռեալի» հետ: 9 տարիներ, որտեղ պորտուգալացին արեց անհնարը, արեց այն, ինչը հասու չէ հասարակ ֆուտբոլիստներին: Գրում է armsport.am-ը:

    Երևան Տոնավաճառ

    2009 թվականին, երբ նա եկավ «Ռեալ» ուներ հստակ խնդիր՝ դառնալ մադրիդյան ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստ: Ռոնալդուն Ռոնալդու չէր լինի, եթե չհասներ իր նպատակին. «Ոսկե գնդակներ», «Ոսկե խաղակոշիկներ», Չեմպիոնների լիգայի ու Իսպանիայի առաջնության տիտղոսներ:

     Եկավ, տվեց խոստում, դարձավ լավագույնը ու հեռացավ ճիշտ այնտեղ, որտեղ պետք էր:

    «Յուվենտուս». կարիերայում փոփոխություն անելու ավելի հարմար ակումբ և ավելի հարմար ժամանակ՝  չէր կարող լինել: Անիմաստ է քննարկել, փորձել հասկանալ, թե ինչու հեռացավ, որն էր պատճառը, արդյոք աշխատավարձի խնդիրն էր, թե մոտիվացիայի պակասը: Մեկ բան հստակ է՝ նա և Պերեսը բաժանվում են համերաշխ մթնոլորտում, առանց վրեժ լուծելու ցանկության: Ռոնալդուն «Ռեալի», իսկ «Ռեալը» Ռոնալդուի հանդեպ ոչ մի պարտք այլևս չունի: Այո, նա կարող էր մնալ, շարունակել պարզապես խաղալ ու կարիերան ավարտել Մադրիդում, բայց Ռոնալդուն այլ բնավորություն ունի, նա իր առջև միշտ դնում է ինչ-որ նպատակ ու ամեն գնով հասնում է դրան, իսկ «Ռեալում» բոլորն նպատակներն ու երազանքներն արդեն իրագործված են:

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


    Նման թեմաներ

    scroll to top