Երեքշաբթի , 28 Փետրվար 2017

  •  USD   Առք` 484.50   Վաճառք` 488.50   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 510.00   Վաճառք` 520.00   ՀՀ ԿԲ` 515.50   
  •  CHF   Առք` 457.00   Վաճառք` 488.00   ՀՀ ԿԲ` 484.17   
  •  GBP   Առք` 592.00   Վաճառք` 611.00   ՀՀ ԿԲ` 610.18   
  •  RUB   Առք` 8.36   Վաճառք` 8.55   ՀՀ ԿԲ` 8.41   
  •  GEL   Առք` 176.00   Վաճառք` 196.00   ՀՀ ԿԲ` 188.13   
outputra5huxgif
Clear
-2°
Home » Լուրեր » Երբ իշխանությունն ունի գողի հոգեբանություն եւ վստահության դեֆիցիտ

Երբ իշխանությունն ունի գողի հոգեբանություն եւ վստահության դեֆիցիտ

Նոյեմբեր 11, 2016 11:48 Լուրեր, Վերլուծական, Քաղաքական A+ / A-

httpnewsfeedamserj-sp102120-1

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակված՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանը երեկ Կառավարության հաստատմանը ներկայացրեց օրենսդրական մի նախագիծ, համաձայն որի ՀՀ շարքային քաղաքացիներից պարտադիր կերպով յուրաքանչյուր ամիս գանձնվելու է 1000-ական դրամ, որով պետք է զոհված զինծառայողների ընտանիքները եւ վիրավորված զինծառայողները ստանան ապահովագրավճարներ: Հայաստանի իշխանական էլիտան խաղում է  հասարակության թույլ նյարդերի հետ:

Ապրիլյան քառօրյա պատերազմը, որը մի կողմից ակներեւ դարձրեց գործող իշխանության՝ տարիների ընթացքում կազմակերպած թալանը, իսկ մյուս կողմից՝ հասարակության համախմբվածությունը պատճառ դարձավ, որ հերթական անգամ իշխանությունը պարտադիր եղանակով մտնի քաղաքացու գրպանը: Ապրիլյան քառօրյա պատերազմից իշխանությունը, բնականաբար, դասեր չքաղեց այն պարզ պատճառով, որ չունի բավարար քաղաքական կամք, բայց հասկացավ հայ ժողովրդի թույլ տեղը՝ դա սահմանին կանգնած զինվորն է, որին օգնելու համար ոչ թե հազար, այլ իր ողջ կարողությունն է պատրաստ տալ քաղաքացին: Միայն թե իշխանությունները չեն գիտակցում մեկ պարզ ճշմարտություն. վաղուց արդեն հայ հասարակությունը նրանցից կտրված է եւ չի վստահում որեւէ հիմնադրամի: Խնդիրն այստեղ բնավ էլ 1000-ական դրամները չեն, այլ վստահության դեֆիցիտը: Այս ամենին իշխանությունը հասել է իր ապաշնորհ գործունեության պատճառով: Տարիներ շարունակ իշխանությունը թալանել է հայ զինվորին, կառուցել շքեղ դղյակներ, կուտակել միլիոններ, գնել ամենագնացներ: Հիմա՝ դարձյալ գողի հոգեբանությամբ, մտնում է քաղաքացու գրպանը, ում ծոցից է դուրս եկել հայ  զինվորը:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պատժվողներ չեղան: Մեկ-երկու պաշտոնանկություն, մի քանի փոխատեղում եւ վերջ: Սարգսյանն այսքանով սահմանափակվեց՝ շարունակելով կեղեքել սեփական քաղաքացուն: Հայրենասիրության կեղծ դիմակը հագնելու իշխանության նպատակներն ազնիվ չեն, դիմակը վաղուց պատռված է: Մեծապատիվ մուրացկանների հոգեբանությունը հեռուն տանող նպատակներ ունի, հատկապես որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հսկայական միջոցներ ուղղվեցին իշխանությունների ստեղծած հիմնադրամներին, իսկ թե ինչպես մսխվեցին այդ գումարները՝ դարձյալ հանրային հաշվետվություն չկա: Բոլորն էլ հիշում են, թե ինչպես հայ ժողովուրդը միասնաբար գումար, հագուստ, սննդամթերք ուղղեց ԼՂՀ,  բայց իշխանությունը հերթական անգամ արհամարհեց սեփական ժողովրդին՝ այդպես էլ հարկ չհամարելով հաշվետվություն ներկայացնել ծախսված ֆինանսական հոսքերի մասին:

Մեկ անգամ եւս ընդգծում ենք՝ խնդիրն այստեղ հազարական դրամը չէ, այլ այն գիտակցումը, որ պետությունն ինքն է պարտավոր հոգալ սեփական բանակի ծախսերը:

Գարուն, որը վերջինն էր… ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողներ: Նրանք հերոսներ են, իշխանությունը բարոյական իրավունք չունի նրանց հարազատներին դարձնել սեփական թալանը արդարացնելու գործիք: Հայ ժողովուրդը դա թույլ չի տալու: Այստեղ սակայն կա մեկ խնդիր. հասարակության մոբիլիզացումը առայժմ սկսվում եւ ավարտվում է սոցիալական ցանցերում:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top