Հինգշաբթի , 23 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Երբ կարդում եմ հայկական իրադարձությունների մասին, պատկերացնում եմ, թե ինչ է զգում Հրանտ Մաթևոսյանը

    Երբ կարդում եմ հայկական իրադարձությունների մասին, պատկերացնում եմ, թե ինչ է զգում Հրանտ Մաթևոսյանը

    Մայիս 16, 2019 19:17 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մինչև այժմ Սերգեյ Դովլաթովի ստեղծագործությունների իմացությունը համարվում է  բարձր ճաշակի նշան: Վիկտոր Երոֆեևի հետ  հարցազրույցում մտորելով իր արմատների մասին՝ գրողը խիստ անկեղծ է եղել. «…իմ մայրը հայուհի  է, հայրը՝ հրեա… Գիտեմ, որ սա  ինչ-որ մեկի  համար դա ահավոր  խայտառակություն է, սակայն ես երբեք այնպիսի զգացողություն չեմ ունեցել, թե պատկանում եմ ինչ-որ  ազգության:  Ես հայերեն չեմ խոսում: Մյուս կողմից՝ եբրայերեն նույնպես չեմ խոսում, հրեաների միջավայրում ինձ յուրային չեմ զգում: Ու մինչև վերջերս հայերի դժբախտություններին նայում էի  այնպես, ինչպես կնայեի ցանկացած  այլ ժողովրդի՝ հնդիկների, չինացիների կյանքում դժբախտության…

    Սակայն վերջերս մի գրական կոնֆերանսի ժամանակ  ծանոթացա Հրանտ Մաթևոսյանի հետ: Նա ինձ բնավ նման չէ. նա իսկական հայ է. խենթանում է  այն բանից, ինչ կատարվում է իր հայրենիքում: Նա այնքան ամաչկոտ  է, անկեղծ, բարի, բացարձակ հրեշտականման մարդ, և, նրա հետ ընկերանալով, ես սկսեցի ասես նրա աչքերով նայել: Երբ կարդում եմ հայկական իրադարձությունների  մասին, պատկերացնում եմ, թե հիմա ինչ  է զգում Հրանտ Մաթևոսյանը: Ահա այսպես՝ նրա նկատմամբ տածած սիրո միջոցով իմ մեջ առաջացան ինչ-որ հայկական զգացումներ: Ես  երկար մտածում էի՝ ինչպես կարելի  է ձևակերպել իմ ազգային պատկանելությունը, և  որոշեցի, որ ես մասնագիտությամբ ռուս եմ»:

     


    Նման թեմաներ

    scroll to top