Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Mostly Clear
Home » Լուրեր » Ե՞րբ կհանձնվի ադրբեջանցի զինծառայողի մարմինը

Ե՞րբ կհանձնվի ադրբեջանցի զինծառայողի մարմինը

Հունվար 12, 2017 13:23 Լուրեր, Հասարակություն A+ / A-

68061

Դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում ադրբեջանական հատուկջոկատայինների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների ընթացքում զոհված ադրբեջանցի զինվոր Չինգիզ Ղուրբանով Սալմանօղլուի մարմինը ադրբեջանական կողմին հանձնելու հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) բանակցություններ է վարում երկու կողմերի հետ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում նշեց ԿԽՄԿ լուսաբանման բաժնի աշխատակից  Հասմիկ Գալստյանը:

Նրա խոսքով՝ այս պահին ԿԽՄԿ-ն որպես չեզոք միջնորդ պատրաստ է աջակցելու զինվորի մարմնի հանձնման գործընթացին. «ԿԽՄԿ-ն երկխոսություն է վարում երկու կողմերի իշխանությունների հետ` սպանված ադրբեջանցի զինծառայողի հարցի շուրջ: Տեղյակ ենք, որ միջադեպի առնչությամբ հայկական կողմը հետաքննություն է վարում: Միևնույն ժամանակ մարմինը պետք է հանձնել ընտանիքին հնարավորինս շուտ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է որպես չեզոք միջնորդ աջակցել մարմնի հայրենադարձմանը»:

Գործընթացի մասին այլ մանրամասներ պարզել չհաջողվեց. «Երկխոսություններն ընթանում են գաղտնիության սկզբունքով, և դրանց բովանդակությունը բացահայտել չենք կարող»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի էին բռնվել հակառակորդի հետ, որի հետևանքով երկու կողմն էլ տվել էր զոհեր:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top