Ուրբաթ , 17 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    32°
    Home » Լուրեր » Երբ Կնեսետը կքննարկի Ցեղասպանության ճանաչման հարցը

    Երբ Կնեսետը կքննարկի Ցեղասպանության ճանաչման հարցը

    Հունիս 12, 2018 16:03 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Իսրայելի Կնեսետը հետաձգել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւի քննարկումը:

    Այն տեղի կունենա հունիսի 26-ին, Թուրքիայի ընտրություններից հետո. այդպիսի պայմանավորվածություն են ձեռք բերել խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշթայնը և «Մերեց» ձախակողմյան ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Թամար Զանդբերգը։

    Այս ամսվա սկզբին Իսրայելի ԱԳՆ-խորհրդով Նեթանյահուն խնդրել է Ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ քննարկումները հետաձգել, քանի որ այն կարող էր ազդել Թուրքիայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վրա։

    Նման թեմաներ

    scroll to top