Երկուշաբթի , 22 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Երբ մենք հարցը տալիս ենք, չենք ուզում ինչ-որ դիվիդենտ շահենք

    Երբ մենք հարցը տալիս ենք, չենք ուզում ինչ-որ դիվիդենտ շահենք

    Երբ մենք հարցը տալիս ենք, չենք ուզում ինչ-որ դիվիդենտ շահենք
    Ապրիլ 16, 2019 13:56 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Մենք գիտենք այսօր իրավիճակը, որոշ բաներ չենք ուզում բացենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է՝ 18 տարեկան զինվորները առաջնագիծ չգնան:

    «Երբ մենք հարցը տալիս ենք, ոչ թե պատահական, որոշ պատկերացումներով ուզում ենք ինչ-որ դիվիդենտ շահենք, այլ բոլորս էլ հասկանում ենք, որ անփորձ երեխան 6 ամիս պատրաստվում է, մյուս 6 ամիսն էլ թող կրակոցային տարածքներում չլինի»,- ասաց Ծառուկյանը:

    Ծառուկյանը նշեց, որ իրենք գիտեն այսօրվա իրավիճակը․ «Որոշ բաներ չենք ուզում բացենք, բայց մեր ասածն այն է, որ որքան մարդը շատ փորձ ձեռք բերի… մեր զինվորներն են, մեր երեխաներն են: Սա է մեր ասածը: Որ ոչ թե անընդհատ առաջին գիծ կանգնեն, այլ մի քիչ այն տարածքներում լինեն, որտեղ այնքան վտանգավոր չի, կրակոցներ չկան»։

     


    Նման թեմաներ

    scroll to top