Երեքշաբթի , 28 Փետրվար 2017

  •  USD   Առք` 484.50   Վաճառք` 488.50   ՀՀ ԿԲ` 486.70   
  •  EUR   Առք` 510.00   Վաճառք` 520.00   ՀՀ ԿԲ` 515.12   
  •  CHF   Առք` 457.00   Վաճառք` 488.00   ՀՀ ԿԲ` 483.46   
  •  GBP   Առք` 593.00   Վաճառք` 612.00   ՀՀ ԿԲ` 604.77   
  •  RUB   Առք` 8.31   Վաճառք` 8.53   ՀՀ ԿԲ` 8.43   
  •  GEL   Առք` 176.00   Վաճառք` 196.00   ՀՀ ԿԲ` 188.74   
outputra5huxgif
Sunny
Home » editorial » Երբ մտավորականությունը լռում եւ վախենում է, նշանակում է՝ գալիս է բռնապետությունը. Լալա Մնացականյան

Երբ մտավորականությունը լռում եւ վախենում է, նշանակում է՝ գալիս է բռնապետությունը. Լալա Մնացականյան

Դեկտեմբեր 16, 2016 14:44 editorial, Լուրեր, Հասարակություն, Մշակույթ A+ / A-

Lala

Դեկտեմբերի 8-11-ը աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ՀՀ մշակույթի գործիչների հետ: Հանդիպումից երեք օր անց միայն հրապարակվեց տեսագրությունը: Մշակույթի գործիչները Սարգսյանին ուղղել են հիմնականում մշակույթի ոլորտին առնչվող հարցեր:

Հայաստանի վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանից Araratnews.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ հարց կտար Սերժ Սարգսյանին, եթե ներկա լիներ հանդիպմանը:

«Ընդամենը մեկ հարց կտայի. ինչո՞ւ է դատարկվում մեր երկիրը, ի՞նչ եք անելու, որպեսզի Հայաստանը չդատարկվի, ի՞նչ քայլերի եք դիմելու, որ մեր երկիրը չհանձնվի ուրիշին»,-պատասխանելով մեր հարցին՝ ասաց դերասանուհին:

Դերասանուհին իր օրինակով փաստեց, որ Հայաստանից մարդիկ արտագաղթում են:

«Իմ շրջապատը շատ մեծ է եղել. երբ տանը ծնունդ էինք անում, երեք օր էր տևում, որովհետև բոլորին չէինք կարողանում հրավիրել, իսկ հիմա երեք ժամով չես կարողանա հրավիրել, որովհետև երեք հոգի չի մնացել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մնացականյանը նկատեց՝ այս իրավիճակում մտավորականներն այլ հարցեր պետք է բարձրացնեին՝ ավելի գլոբալ եւ խորքային:

«Երբ տունս քանդվում է, ես ի՞նչ կոսմետիկ վերանորոգում անեմ, առաստաղս փլվել է, վարագո՞ւյր կախեմ, գամ շատ լուրջ ասեմ՝ նկարն ա՞յս պատին կախեմ, թե՞ այս»,- պատկերավոր կերպով հավելեց դերասանուհին:

Անդրադառնալով հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի՝ մտավորականներին ուղղված դժգոհությանը, թե ինչու լռեցին հուլիսյան դեպքերի («Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման – խմբ.) ժամանակ, Լալա Մնացականյանն ասաց՝ Սերժ Սարգսյանը սխալվում է:

«Եղավ հայտարարություն, որտեղ մարդիկ կոչ էին անում՝ «Սասնա ծռերը» հանձնվեն, եւ հենց էդ մարդիկ էլ հիմա հայտնվել են իր դաշտում, թող էնտեղ մեկը վեր կենար, ասեր, որ նման հայտարարություն եղել է»,- շարունակեց Մնացականյանը:

Հիշեցնենք, որ  Լալա Մնացականյանը չէր միացել հուլիսյան դեպքերի ընթացքում մտավորականների կազմակերպած ստորագրահավաքին, որով կոչ էր արվում «Սասնա ծռերին» հանձնվել: Ստորագրահավաքին, մինչդեռ, միացել էին ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, երգչուհի Շուշան Պետրոսյանը, որոնք չարձագանքեցին, երբ Սարգսյանը դժգոհեց իրենց «լռությունից»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ մտավորականները չարձագանքեցին, Լալա Մնացականյանը ծիծաղելով ասաց. «Տալիս եք ինձ հարց, որի պատասխանը գիտեք: Ամեն դեպքում, երբ մտավորականությունը սկսում է լռել եւ վախենալ, էդ նշանակում է՝ գալիս է բռնապետությունը»:

Շողիկ Գալստյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top