Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    20°
    Home » editorial » Երբ նրանց ճանաչել եմ, լեզու չեն ունեցել. Սամվել Բաբայանը՝ Լևոն Երանոսյանի մասին. armtimes.com

    Երբ նրանց ճանաչել եմ, լեզու չեն ունեցել. Սամվել Բաբայանը՝ Լևոն Երանոսյանի մասին. armtimes.com

    Մարտ 15, 2017 13:31 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    samvel-babayan-1

    Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղի ունեցած դեպքի առնչությամբ armtimes.com -ը զրուցել է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ, որն իրականում համակարգում է ՕՐՕ դաշինքի գործունեությունը:

    – Պարոն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում Ջրառատի դեպքերը:

    – Ճիշտն ասած՝ ես լավ տեղյակ չեմ այդ դեպքերի մասին:

    – Հավանաբար լսել եք, որ երեկ այնտեղ վիճաբանություն է տեղի ունեցել գյուղապետի բարեկամի ու ձեր համակրի միջև, հնչել են կրակոցներ, որոնց արդյունքում երեք հոգի է վիրավորվել:

    – Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետև այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է, մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն:

    – Այդ միջադեպի մի կողմում Լևոն Երանոսյանի եղբայրը, բարեկամներն են կանգնած: Դուք նրանց ճանաչո՞ւմ եք:

    – Ես երբ նրանց ճանաչել եմ, նրանք լեզու չեն ունեցել: Եվ նրանց այս վարքը ինձ համար զարմանալի է: Իրենց տվել են այդ լեզուն: Եթե նա լինի շարքային քաղաքացի, կուլ է տալու այդ լեզուն:

    – Իշխանություննե՞րն են նրան նման հնարավորություն տվել:

    – Իհարկե, միանշանակ: Ես որքան նրան գիտեմ, նա անլեզու է: Ես նրան լավ չեմ էլ ճանաչում, նա ինձ մոտ չի ծառայել, եղել է 5-րդ բրիգադի ծառայող: Նա՝ որպես ախրաննիկ, Մանվելի հետ գալիս-գնում էր: Ես կարծում եմ, որ իշխանությունը եթե ցանկություն ունենա լռեցնել, կլռեցնի նրանց: Բայց եթե չի լռեցնում, ուրեմն ինչ-որ կերպ մասնակից է: Որեւէ անհատ չի կարող Հայաստանում առանց իշխանությունների թույլտվության նման քայլի գնալ: Դա բոլորս էլ հասկանում ենք: Այդ մարդիկ երեք օր առաջ կռվել են ու հիմա շարունակում են, ուրեմն իշխանության կողմից դաբրո ունեն:

    Ավելին՝ այստեղ

    Նման թեմաներ

    scroll to top