Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Երբ Երեւանում է արշավ լինում մեր դեմ ադրբեջանցիներին զուգահեռ, զարմանալի է. Իշխան Զաքարյան. Armlur.am

    Երբ Երեւանում է արշավ լինում մեր դեմ ադրբեջանցիներին զուգահեռ, զարմանալի է. Իշխան Զաքարյան. Armlur.am

    Երբ Երեւանում է արշավ լինում մեր դեմ ադրբեջանցիներին զուգահեռ, զարմանալի է. Իշխան Զաքարյան. Armlur.am
    Հունիս 17, 2019 20:18 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Armlur.am-ը զրուցել է Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ խաղերի մասին:

    – Պրն. Զաքարյան, Համահայկական խաղերի բացմանը քիչ ժամանակ է մնում: Բոլոր խոչընդոտները հաղթահարվա՞ծ են, ի՞նչ փուլում են աշխատանքները: 

    – Համահայկական 7-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները կանոնավոր ընթացքի մեջ են՝ առանց շեղվելու նախապես սահմանված գրաֆիկից: Ինչպես գիտեք` խաղերն այս անգամ անցկացվելու են Երևանում և Ստեփանակերտում: Չեմ ուզում բացել բոլոր փակագծերը, բայց վստահ եմ` բոլորն են հասկանում, թե ինչ նշանակություն ունի այս խաղերի անցկացումը մեր երկու պետությունների համար պատմական այս փուլում: Նախապատրաստական աշխատանքներն, այո, բուռն ընթացքի մեջ են, աշխատում է պրոֆեսիոնալներից կազմված մի մեծ խումբ, աշխատում է գիշեր ու ցերեկ: Գիտեք` նման միջոցառումները ունեն երկու կողմ. սովորաբար հանդիսատեսը, հիանալով բացման և փակման շքեղ միջոցառոմով, բուն մրցումների կազմակերպվածությամբ ու հստակությամբ, չի պատկերացնում, որ այդ ամենը հնարավոր է եղել ամիսների համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Իմ գլխավորությամբ մեծ թվով մարդիկ աշխատում են, որ Համահայկական 7-րդ խաղերը Երևանում և Ստեփանակերտում անցնեն բարձր մակարդակով, ու մեր ժողովուրդը վայելի այդ շքեղ միջոցառումը: Խոչընդոտներ և խնդիրներ միշտ են լինում, ծագում են նորերը, անսպասելի տեղից և մարդկանցից, բայց դրանք չեն կարող եղանակ ստեղծել: Համահայկական խաղերը մեկ հոգու ցանկությամբ հնարավոր չէ կազմակերպել և իրականացնել: Ավելի պարզ ասեմ. չլիներ խնդրի լիարժեք ըմբռնում և լիարժեք աջակցություն, ուղղակի հնարավոր չէր լինի այս խաղերը կազմակերպել: Ուզում եմ շեշտել, որ այս գաղափարը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակցությունը, նրա հանձնարարությամբ, կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, և մենք արդյունավետ աշխատում ենք: Այս գաղափարը ստացել է Արցախի իշխանությունների անվերապահ աջակցությունը. նախագահ Բակո Սահակյանի հանձնարարությամբ ստեղծվել է կազմկոմիտե, որը գլխավորում է պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Ես ուզում եմ հատուկ առանձնացնել խաղերի հենասյուն հանդիսացող մարզաձևի՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի աջակցությունը, որը բառիս բուն իմաստով ամենօրյա աշխատանքային ռեժիմով է աջակցում: Ես, ցավոք, չեմ կարող թվարկել բոլորի անունները, բայց հավատացնում եմ, որ մարդկանց, գործիչների, գործարարների, մարզաշխարհի ներկայացուցիչների մի մեծ խումբ, առանց որևէ անձնական շահի, անում է ամեն ինչ՝ ընդհանուր վերջնական հաջողության համար:

    Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


    scroll to top