Շաբաթ , 16 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Երբեմն ինձ բերում են տեքստեր, և այդ տեքստերի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը

    Երբեմն ինձ բերում են տեքստեր, և այդ տեքստերի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը

    Երբեմն ինձ բերում են տեքստեր, և այդ տեքստերի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը
    Փետրվար 12, 2019 12:11 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Եվ երբեմն ինձ բերում են տեքստեր, ես այդ տեքստը կարդում եմ, և այդ տեքստերի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը, այսօր ԱԺ ամբիոնից, ներկայացնելով Կառավարության ծրագիրը, ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Իմ քաղաքական գործունեության ընթացքում իմ տեքստերը ես ինքս եմ գրել, նախքան վարչապետ լինելս չի եղել մի դեպք, երբ ինչ-որ մեկն աշխատեր իմ տեքստերի վրա: Բնականաբար վարչապետ դառնալուց հետո լինում են դեպքեր, երբ ինձ համար գրում են տեքստեր, որովհետև ես չեմ կարողանում այդքան տեքստերը գրել: Եվ երբեմն ինձ բերում են տեքստեր, ես այդ տեքստը կարդում եմ, և այդ տեքստերի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը: Ես զարմանում եմ՝ լավ, մարդիկ, որ այս տեքստը գրել են, քաղաքական փոոփոխությունը չե՞ն նկատել: Սերժ Սարգսյանին տրվող նույն տեքստը բերում ու տալիս են ինձ այս հանդիպումից մեկ կամ կես ժամ առաջ: Այս միջավայրում ենք մենք գործում: Ես ասում եմ սա ոչ որպես վատ բան, ոչ էլ լավ բան, ես ասում եմ սա որպես օբյեկտիվ իրականություն: Այո՛, մենք շատ դեպքերում ազդել ենք պետական պաշտոնյայի վարքագծի վրա: Այսօր ՀՀ վարչապետի կորտեժը փոքրացել է և կարմիր լույսի տակ կանգնում է»,- ասաց նա:


    Նման թեմաներ

    scroll to top