Գլխավոր Լուրեր Երեւանի Բաղյան փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Երեւանի Բաղյան փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

6
0

Հունիսի 9-ին՝ ժամը 13:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և մահճակալին հայտնաբերել Ն.Չ.-ի (ծնված 1939 թ.) դին: