Գլխավոր Լուրեր Երեւանի կենդանաբանական այգում կապիկ է ծնվել

Երեւանի կենդանաբանական այգում կապիկ է ծնվել

7
0

Երևանի Կենդանաբանական այգում կապիկ է ծնվել:

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Կենդանաբանական այգին, երկար սպասված արուն ծնվել է Պավիան համադրիլների ընտանիքում:

Նրա հայրը՝ Կրիկունը, Կենդանաբանական այգում վաղուց հայտնի Գուգոյի որդին է, իսկ մայրը՝ Վրաստանից ժամանած Տոտոն:

Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջն իր հետևողներին առաջարկում է անուն ընտրել տղային անվանակոչելու համարէ առաջարկելով 5 տարբերակներից ընտրել մեկը:

Քննարկվում են Չակի, Աբու, Նիկի, Ֆրեդի և Ադրի տարբերակները: