Գլխավոր Լուրեր Երեւանի մի շարք վարչական շրջաններում 24 ժամ ջուր չի լինելու

Երեւանի մի շարք վարչական շրջաններում 24 ժամ ջուր չի լինելու

8
0

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝

ս.թ. հունիսի 21-ից ժամը 15.00-ից մինչեւ հունիսի 22-ը ժամը 15.00-ը կդադարեցվի ք. Երեւան, Արաբկիր վարչական շրջանի՝  Հյուսիսային ճառագայթ, Արաբկիր  23,25,27,29,33,35,37,39 փողոցների, Արաբկիր 21 փողոցի 16-47 տների, Արաբկիր 17 փողոցի 25, 27 շենքերի, Բաբայան փողոց 22-38 հասցեները իրենց կոտորակներով, Վ. Դավթյան փողոցը իր նրբանցքներով, հասցեների ջրամատակարարումը.

ս.թ. հունիսի 21-ից ժամը 15.00-ից մինչեւ հունիսի 22-ը ժամը 15.00-ը կդադարեցվի ք. Երեւան, Կենտրոն վարչական շրջանի Մ. Սարյան փողոց 2,4,20/1,22 հասցեները, Տերյան 105, Մաշտոց 51, Թամանյան 3,5,10, Գ. Էմին, Լ. Ազգալդյան,  փողոցների, Արամի նրբանցք 5ա, Դ. Դեմիրճյան փողոցը իր փակուղիով, Սարմեն, Զարոբյան, Ի. Ալիխանյան, Անտառային, Վ. Անտառային, Լեռ Կամսար 30/2 եւ 30/3 հասցեները, Բաղրամյան պողոտա 1-ին նրբանցքը եւ 1-ին փակուղին, Բաղրամյան պողոտա 5-ից 19-ը կենտ եւ 6-ից 38 զույգ հասցեների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։