Երեքշաբթի , 19 Հունիս 2018

    outputra5huxgif
    Clear
    15°
    Home » editorial » Երեւանում 31-ամյա կինը մոր աչքի առաջ պատուհանից ցած է նետվել

    Երեւանում 31-ամյա կինը մոր աչքի առաջ պատուհանից ցած է նետվել

    Նոյեմբեր 8, 2017 11:51 editorial, Լուրեր A+ / A-

    timthumb (5)

    Երեկ՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբի կողմից «պոլիտրավմա, կատատրավմա, գանգուղեղային տրավմա, աջ ազդրոսկրի կոտրվածք, սրունքոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության բրիգադը հիվդանդանոցում հայտնել է, որ նրան տեղափոխել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բակից։

    Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը իրենց վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Մարինե Շ.-ն է, ով նույն օրը, ժամը 04։30-ի սահմաններում ինքնասպանություն գործելու նպատակով իրենց տան հյուրասենյակի պատուհանից, որը 3-րդ հարկում է, ցած է նետվել։

    Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ Մ. Շ.-ն ի վիճակի չէ բացատրություն տալու։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձը տեղի է ունեցել նրա մոր՝ 64-ամյա Լ. Շ.-ի ներկայությամբ։

    Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

    Նման թեմաներ

    scroll to top